Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սիրիայի ճգնաժամը կքննարկվի Մայր Աթոռում

Սիրիայի ճգնաժամը կքննարկվի Մայր Աթոռում
11.06.2014 | 11:04

Հունիսի 11-12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հրավերով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և հյուրընկալությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով: Խորհրդակցությանը՝ կազմակերպված ԵՀԽ-ում Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահության շրջանակներում, մասնակցելու են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում արծարծվելու են հետևյալ նյութերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները»:
Խորհրդակցության բացումը տեղի կունենա Մատենադարանի «Վաչե և Թամար Մանուկյան» դահլիճում` նախագահությամբ Վեհափառ հայրապետի և մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթի:
Հինգշաբթի առավոտյան խորհրդակցության մասնակիցները կայցելեն նաև Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ