Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Եթե հեղաշրջում լինի, ինձ մահապատժի կենթարկեն»

«Եթե հեղաշրջում լինի, ինձ մահապատժի կենթարկեն»
11.06.2014 | 11:16

Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն քննադատել է Դիարբեքիրում տեղի ունեցող անկարգությունները, որոնց ընթացքում թուրքական դրոշ էին իջեցրել։ Դիարբեքիրում արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարները փակում են նահանգի խոշոր մայրուղիները։ Մի քանի հարյուր քուրդ ցուցարարներ բողոքում են ընդդեմ զինվորական բլոկպոստերի կառուցման։
«Հուրիյեթի» կայքը գրել է, որ Էրդողանն իր ելույթում ասել է՝ եթե պետական հեղաշրջում տեղի ունենա, իրեն և իր նախարարներին պարզապես մահապատժի կենթարկեն։ «Ինչ-որ մեկը պետական դրոշ է հանում։ Ստացվում է՝ ով ինչ ուզում անում է»,-ասել է Էրդողանը՝ սպառնալով պատժել բոլոր մեղավորներին։
Անդրադառնալով անցյալ տարեվերջին երկրում ծավալված կոռուպցիոն սկանդալին՝ Էրդողանը այն պետական հեղաշրջման փորձ է որակել։ «Եթե դա տեղի ունենար, իմ և իմ կառավարության նախարարների հետ հաշվեհարդար կտեսնեին»,- ասել է նա։

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ