Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թյուրքախոս պետությունները ցանկանում են միասնական այբուբեն և լեզու

Թյուրքախոս պետությունները ցանկանում են միասնական այբուբեն և լեզու
12.06.2014 | 12:06

Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը կարևորել է թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի և այբուբենի ստեղծման գաղափարը: «Այդ կերպ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց։ Ժողովների ընթացքում շփվելով մայրենի լեզվով՝ մենք ավելի լավ կհասկանանք միմյանց, մեր ներդրումը կունենանք մշակույթների զարգացման գործում և հնարավորություն կստեղծենք լեզուն հարստացնելու համար։ Դրա համար գոյություն ունեն մի քանի կազմակերպություններ, որոնց գործունեությանն աջակցել է պետք»,- ասել է Չիչեքը։
Թուրք պաշտոնյան ցավ է հայտնել, որ չնայած իրենց բազմաթիվ հրավերներին՝ ՈՒզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվել են անդամակցել TürkPA-ին (Թյուրքախոս ժողովուրդների խորհրդարանական վեհաժողով)։ TürkPA-ի հաջորդ նիստը կկայանա հունիսի 12-13-ին՝ Բաքվում։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ