Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդեմ Էրդողանների

Քեմալ Քըլըչդարօղլուն ընդդեմ Էրդողանների
12.06.2014 | 12:07

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի հավատում, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու հեռախոսազրույցը կեղծ է եղել։
Ankara Haber կայքը գրել է, որ Քըլըչդարօղլուն նոր փաստեր է ներկայացրել՝ ապացուցելու, որ հեռախոսազրույցն իրոք տեղի է ունեցել։ Մի քանի օր առաջ փորձագիտական խումբը հաստատել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցը մոնտաժ է։
Թուրք ընդդիմադիրը, սակայն, հրապարակել է այն հեռախոսահամարները, որոնց միջև կայացել են հեռախոսազրույցները, ճշգրիտ ժամերն ու տևողությունը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Թուրքիայում պայթել էր կոռուպցիոն սկանդալն ու ձերբակալվել էին նախարարների որդիներ։
Առաջին հեռախոսազրույցը առավոտյան 08։12-ին է, վերջինը՝ 23։15-ին։ Հենց վերջին զրույցի ընթացքում է կրտսեր Էրդողանը հորն ասում, որ չի կարողացել թաքցնել մնացած 30 մլն եվրոն և խորհուրդ էր տվել առանձնատներ գնել Շահրիզարում։ Քըլըչդարօղլուն պնդում է, որ Էրդողանները դրանից հետո 6 առանձնատուն են գնել։

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ