Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Խնդրում են ճանաչել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը

Խնդրում են ճանաչել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը
12.06.2014 | 12:16

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունը դիմել է մի շարք երկրների` խնդրելով ճանաչել իրեն որպես անկախ պետություն: Այդ երկրների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Սիրիան, Սերբիան, Վենեսուելան, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան և մի շարք չճանաչված պետություններ` նախկին ԽՍՀՄ տարածքից: Միաժամանակ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովն առաջարկել է խորհրդարանի փակ նիստ հրավիրել` քննարկելու համար ՈՒկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը: Ժուրավլյովը, ով երեկ Լուգանսկ է մեկնել, լրագրողներին ասել է, թե «Ռուսական Դաշնությունը չի կարող հեռու մնալ այն խնդիրներից, որոնց այստեղ բախվում է ռուս բնակչությունը»: Նշենք, որ երեքշաբթի ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանձնարարել է միջանցք ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են լքել տարածքը ՈՒկրաինայի հարավ-արևելքում`խուսափելու համար խաղաղ բնակչության շրջանում հնարավոր նոր զոհերից:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ