Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒկրաինան կարող է ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ սահմանել մինչև տարեվերջ

ՈՒկրաինան կարող է ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ սահմանել մինչև տարեվերջ
12.06.2014 | 16:29

ՈՒկրաինայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին հնարավոր է համարում մինչև 2014 թվականի ավարտն ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև անվիզա ռեժիմի սահմանումը: Յան Տոմբինսկին նշել է, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատել վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների պլանի առաջին փուլը: Նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատում երկրորդ փուլին անցումը, սակայն նշել է, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել:
«Ես կարծում եմ, որ այն պետք է ընդունվի արդեն հիմա: Դա կնշանակի, որ մենք շատ լավ հնարավորություններ և հեռանկարներ կունենանք մինչև այս տարվա վերջ ամբողջությամբ անվիզա ռեժիմի անցնելու համար»,- ասել է Տոմբինսկին:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ