Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսական օդանավերը խախտել են Էստոնիայի օդային սահմանը

Ռուսական օդանավերը խախտել են Էստոնիայի օդային սահմանը
13.06.2014 | 13:00

Վերջին երկու օրերին ռուսական երկու օդանավեր խախտել են Էստոնիայի օդային սահմանը: Չորեքշաբթի` հունիսի 11-ին, ժամը 22:11-ին Էստոնիայի օդային տարածք է ներխուժել ՌԴ զինված ուժերի ԻԼ-76 օդանավը, երկրորդը`հինգշաբթի` հունիսի 12-ին, ժամը 00:53-ին: Էստոնիայի պաշտպանական ուժերի տվյալներով՝ երկու ինքնաթիռները Կալինինգրադից թռել են Պսկովի ուղղությամբ: էստոնիայի տարածքում նրանք մնացել են մեկ րոպեից պակաս:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ