Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Եվրոպացի կինեմատոգրաֆիստները պահանջում են ազատ արձակել Օլեգ Սենցովին

Եվրոպացի կինեմատոգրաֆիստները պահանջում են ազատ արձակել Օլեգ Սենցովին
13.06.2014 | 13:05

Պեդրո Ալմոդովարը, Քեն Լուչը, Բելլա Տարը, Բերտրան Թավերնին, Անջեյ Վայդան, Վիմ Վենդերսը և եվրոպական կինեմատոգրաֆիայի այլ աստղեր ՌԴ ղեկավարությունից պահանջում են անցկացնել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի գործի բաց և ազնիվ հետաքննություն կամ էլ ազատ արձակել նրան: Նամակը հրապարակված է եվրոպական կինոակադեմիայի կայքում և հասցեագրված է նախագահ Վլադիմիր Պուտինին, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

Համաձայն տեղեկատվության՝ մայիսի 11-ին ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է Սիմֆերոպոլի իր տանը և ուղարկվել Մոսկվա, որտեղ նա գտնվում էր կալանքի տակ և սպասում դատավարությանը: Գրեթե երեք շաբաթ է, ինչ չի հաղորդվում որևէ պաշտոնական տեղեկություն նրա գտնվելու վայրի և նրան առաջադրված մեղադրանքի մասին: Օլեգ Սենցովի ճակատագրով մտահոգ նրա եվրոպացի գործընկերները խնդրել են ապահովել Սենցովի անվտանգությունը, հրապարակել տեղեկություններ նրա գտնվելու վայրի մասին, ներկայացնել նրան առաջադրված մեղադրանքը կամ ազատ արձակել նրան, անցկացնել ամբողջական, արագ, անաչառ հետաքննություն, որպեսզի ներգրավվեն մեղավորներն ու պատասխանատուները:

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ