Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բարոզու․ «Ռուսաստանը մտադիր չէ ճնշում գործադրել Վրաստանի վրա»

Բարոզու․ «Ռուսաստանը մտադիր չէ ճնշում գործադրել Վրաստանի վրա»
13.06.2014 | 18:32

Ռուսաստանը մտադիր չէ որևէ ճնշում գործադրել Վրաստանի վրա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո, Թբիլիսիում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ փոխանցելով Վլադիմիր Պուտինի հավաստիացումները: Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի խանգարի Վրաստանին՝ այլ երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքելու հարցում:
ԵՄ պաշտոնյան ասել է՝ Եվրամիությունը խրախուսում է Վրաստանի առևտրային հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ