Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքների ցուցադրությունը Դրեզդենում

Նիկողայոս Նիկողոսյանի աշխատանքների ցուցադրությունը Դրեզդենում
14.06.2014 | 00:11

Ըստ orer.eu կայքի՝ հունիսի 11-ին Դրեզդենի Բյուրեղապակի սրահում բացվել է «Երրորդ» անվանումով ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է մոսկվաբնակ ձեռնարկատեր Արմենակ Աղաբաբյանը։ Ցուցահանդեսը ներկայացնում է պարին և բալետին նվիրված գեղարվեստական աշխատանքներ։ Գործերի հեղինակներն են անվանի քանդակագործ և գեղանկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը և նրա ուսանող, մոսկվաբնակ երիտասարդ նկարչուհի Ելենա Գարշինան։

Բացման արարողությանը ելույթ են ունեցել Դրեզդենի ռուսական բալետի դպրոցի սաները` ղեկավարությամբ Ելենա Մարկելովայի։ Բացման խոսքով հանդես է եկել Նիկողոսյանի թոռը` բեռլինաբնակ գեղանկարիչ և համադրող Արչի Գալենցը։
Այս ցուցահանդեսը յուրահատուկ է նաև նրանով, որ Դրեզդենում առաջին անգամ են ցուցադրվում Նիկողոսյանի բրոնզե քանդակները, որոնք մի քանի շաբաթ առաջ արդեն ցուցադրվել էին Հռոմի ռուսական մշակույթի կենտրոնում։ Հնարավոր է, հետագայում ցուցահանդեսը ներկայացվի նաև Բեռլինում և Բազելում։
Հիշեցնենք, որ Նիկողայոս Նիկողոսյանը անցյալ տարի անհատական ցուցահանդեսներ էր բացել Հայաստանի պետական պատկերասրահում և Շուշիի արվեստի կենտրոնում։ Հայաստանում նա հայտնի է նաև իր քանդակներով՝ նվիրված Ավետիք Իսահակյանին (Գյումրի),Միքայել Նալբանդյանին, Վահան Տերյանին և Եղիշե Չարենցին (Երևան)։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 30-ը։

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ