Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար

ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար
14.06.2014 | 00:12

«ՆԱՏՕ-ն մանդատ չունի Իրաքում իրավիճակը կարգավորելու համար, սակայն մենք ուշադիր հետևում ենք վիճակին»,- հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ հավելելով, որ այդ երկիրը շատ լուրջ ահաբեկչական վտանգի է բախվել:

Ռասմուսենի խոսքով` հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել Իրաքի Մոսուլ քաղաքում թուրք դիվանագետների պատանդառության կապակցությամբ:

Հայտնի է դարձել, որ Ռասմուսենը Թուրքիա կայցելի հունիսի 15-16-ին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Թուրքիայի նախագահ Սբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազի հետ:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ