Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբամայից պահանջում են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

Օբամայից պահանջում են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ
14.06.2014 | 12:13

ԱՄՆ-ի սենատի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` պահանջելով նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Մենենդեսը Ռուսաստանին մեղադրել է ՈՒկրաինայի նկատմամբ իրականացվող «թշնամական և ապակայունացնող» գործողությունների մեջ: Նրա խոսքով` Մոսկվան աջակցում է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անջատողականներին: Սենատորը առաջարկել է պատժամիջոցներ սահմանել ֆինանսական, էներգետիկայի, մետաղամշակման, լեռնային և ինժեներական գործի, պաշտպանության ոլորտներում աշխատող մարդկանց վրա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի համարվում ուկրաինական հակամարտության կողմ:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ