Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուգանսկում ինքնաթիռ են խփել, զոհվել է 49 մարդ

Լուգանսկում ինքնաթիռ են խփել, զոհվել է 49 մարդ
14.06.2014 | 12:15

Լուգանսկի շրջանում շաբաթ գիշեր անջատողականները ռազմատրանսպորտային ԻԼ -76 ինքնաթիռ են խփել: Զոհվել է 49 մարդ: ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի, երբ անջատողականները հարվածել են զենիթահրթիռային համակարգով և խոշոր տրամաչափի գնդացրով: Ինքնաթիռի մեջ եղել են զինվորականներ, տեխնիկա, զինամթերք և սնունդ: Լուգանսկն այս պահին վերահսկվում է անջատողականների կողմից, սակայն օդանավակայանը պահպանում են ՈՒկրաինայի ուժայինները:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ