Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է օգնելու Իրաքի իշխանություններին ծայրահեղականների դեմ պայքարում, սակայն միայն միջազգային օրենքի շրջանակներում: Ռուհանին ասել է նաև, որ Իրաքը դեռևս չի դիմել Իրանին օգնության համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաղորդել էր, որ ամերիկյան իշխանությունները քննարկում են Իրաքում իսլամականների դեմ պայքարի մի քանի տարբերակ, սակայն մտադիր չեն կրկին այնտեղ զորք ուղարկելու: Հիշեցնենք, որ այս շաբաթ «Իրաքի և Լևանտայի իսլամական պետություն» խմբավորման անդամները գրավել են Մոսուլ քաղաքը և հարձակվել Տիկրիտի վրա: Ավելի վաղ խմբավորման ներկայացուցիչները հայտարարել էին, որ պատրաստվում են գրոհելու Բաղդադի վրա: