Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերվել է հազվագյուտ երկնագույն ալմաստ` 122, 5 կարատ քաշով: Թանկարժեք քարը հայտնաբերվել է Կուլինան հանքավայրում, որը գտնվում է Պրետորիայի հյուսիս-արևելքում: Մասնագետների գնահատմամբ՝ մաքրության շնորհիվ քարի արժեքը կարող է անցնել մինչ այժմ ռեկորդ սահմանած ամենաթանկարժեք ալմաստի (507 կարատ քաշով) գնից, որը հայտնաբերվել էր նույն հանքում: 2010-ին այն վաճառվել էր ավելի քան 35 մլն դոլարով: Նշենք, որ երկնագույն ալմաստները համարվում են առավել հազվագյուտ և արժեքավոր: