Չնայած Թալիբան շարժման սպառնալիքներին, Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, որտեղ նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան պայքարում է ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանիի հետ:
Թալիբանը ընտրությունների նախօրեին կոչ էր արել «հեռու մնալ ընտրատեղամասերից»: Քվեարկության ընթացքը հիմնականում խաղաղ է, ահաբեկչական հարձակումների տեղեկություններ չկան: