Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՊՀ երկրներից ներգաղթյալների հոսքը նվազել է 20%-ով

ԱՊՀ երկրներից ներգաղթյալների հոսքը նվազել է 20%-ով
14.06.2014 | 20:43

ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության տվյալների համաձայն՝ ԱՊՀ երկրներից ներգաղթյալների հոսքը Ռուսաստան նախորդ տարվա համեմատ նվազել է 20%-ով:
Ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ միգրացիոն հոսքի նվազումը կապված է օրենսդրության խստացման հետ։ «Դա զգացվում է ոչ միայն համակարգում, ոչ միայն փողոցում, այլև իրավախախտումների թվի առումով, որոնք մենք հայտնաբերում ենք»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ 25%-ով նվազել են ներգաղթյալների կողմից Ռուսաստանում գտնվելու ռեժիմի խախտման դեպքերը:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ