Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայկական ֆիլմ` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հայկական ֆիլմ` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում
14.06.2014 | 23:09

Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հունիսի 19-28-ը: Փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է նաև հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքը:
Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի ռուսական պրեմիերան: Ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է, այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին` արտագաղթին: «Հայկ. փախուստ» ֆիլմի նյութը ընդգրկում է 1980-ականներից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվել է Կանն միջազգային կինոփառատոնում:
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունոմ ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակների «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ