«Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում են 20 տարի, ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Դրա գլխավոր պատճառը Հայաստանի` Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ցանկություն չունենալն է: Այսինքն` նրանք չեն ցանկանում ստատուս քվոյի փոփոխություն»,- հայտարարել է Իլհամ Ալիևը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո: Ըստ apa.az-ի` Ալիևն ասել է, թե չնայած նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարները մի քանի անգամ հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին, Հայաստանը դեռևս մերժում է այն, անում ամեն ինչ, որպեսզի սառեցնի իրավիճակը և պահպանի ստատուս քվոն:
«Մեր հողերը գտնվում են օկուպացիայի մեջ: Միջազգայնորեն ճանաչված մեր տարածքի 20 տոկոսը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զորքերի անվերապահ դուրսբերում ադրբեջանական հողերից, դեռևս կատարված չեն: Նման բանաձևեր և որոշումներ ընդունել են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և միջազգգային այլ կազմակերպություններ, սակայն նրանցից ոչ մեկը կատարված չէ: Այդ հակամարտության կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում կստեղծի նոր միջավայր, խաղաղության և համագործակցության մթնոլորտ»,- ասել է Ալիևը: