Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը դատապարտել է Կիևում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը

ԱՄՆ-ը դատապարտել է Կիևում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը
15.06.2014 | 13:07

ԱՄՆ-ը դատապարտում է ՈՒկրաինայում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքին: «ԱՄՆ-ը դատապարտում է Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը և ՈՒկրաինայի իշխանություններին կոչ է անում կատարել իրենց պարտավորությունները` Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ապահովել անվտանգության անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ: Տվյալ պահին դեսպանատան մոտ իրավիճակը հանգիստ է: Շենքը ՈՒկրաինայի ոստիկանների հետ պաշտպանում են ռուսական ՕՄՕՆ-ի իրավապահները:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ