Սիրիայի կառավարական բանակն ազատագրել է Քեսաբ քաղաքը, որը մարտից գտնվում էր ապստամբների վերահսկողության տակ էր: «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և «Ահրար Աշ-Շամ» խմբավորումները սիրիացի ապստամբների հետ մարտ ամսին ներխուժել էին Սիրիայի հյուսիսարևմտյան Քեսաբ քաղաք: Քեսաբը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, նրա բնակիչները հիմնականում հայեր են: Նշվում է նաև, որ Թուրքիան փակել է իր սահմանը փախչող զինյալների համար։
Այդ լեռնային շրջանը խաղաղ ժամանակներում համարվում էր Սիրիայի հյուսիսի լավագույն հանգստավայրերից մեկը: