ԱՄՆ-ը քննարկում է Իրանի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը` Իրաքում գրոհային սունիթների կողմից աճող սպառնալիքի նկատմամբ հակագործողության վերաբերյալ: BBС-ի աղբյուրի փոխանցմամբ` ամերիկյան իշխանությունները բարձր մակարդակով քննարկում են Թեհրանի հետ հնարավոր երկխոսության հնարավորությունը: Բանակցությունները, որոնց ձևաչափը դեռևս հստակ չէ, կարող են սկսվել այս շաբաթ: Հնարավոր տարբերակներից մեկը Վիեննայում տեղի ունենալիք միջուկային բանակցային հանդիպումն է: Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին անցած շաբաթ հայտարարել էր, թե իր կառավարությունը բաց է ԱՄՆ-ի հետ Իրաքում համագործակցության համար: