Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հյու Բեյլի. «ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է»

Հյու Բեյլի. «ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է»
16.06.2014 | 14:35

«ՆԱՏՕ-ն շարունակելու է իր ջանքերը` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»: Այս մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին` «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով «Rose-Roth» 86-րդ սեմինարի ժամանակ: Վերջինս նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է հասնել երկրների միջև փոխըմբռնման. «Անհրաժեշտ է իմանալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է: Այդ խնդիրը պետք է լուծել փոխզիջման ճանապարհով»: Չնայած նրան, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ գործընթացին, բայց կշարունակի իր ջանքերը փոխըմբռնման հասնելու համար: «Մենք համարում ենք, որ կարևոր է կողմերի միջև վստահության ստեղծումը», - ըստ apa.az-ի ասել է Բեյլին:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ