Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ըստ APA-ի` Կիրակոսյանը Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ըստ APA-ի` Կիրակոսյանը Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից
17.06.2014 | 12:42

Հայկական պատվիրակությունը Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից և վերականգնել «ժողովրդական դիվանագիտությունը»: Այս մասին գրում է ադրբեջանական apa.az կայքը: Կայքի փոխանցմամբ` Բաքվում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով «Rose-Roth» 86-րդ սեմինարի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, թե չարժե սպասել ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Նա նշել է, որ չնայած հրադադարի ռեժիմը շարունակվում է արդեն 20 տարի, որևէ առաջխաղացում չի եղել: «Կողմերը հեռու են միմյանցից, իսկ Մինսկի խումբը ավելի շատ Մինսկ է, քան խումբ: Որպես խումբ այն չի արդարացրել իրեն` այնպես, ինչպես հակամարտության կարգավորման այդ ձևաչափը: Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե կարգավորմամբ, այլ հակամարտության կառավարմամբ: Պետք է հրաժարվել նրանից»:
Կիրակոսյանն ասել է, թե Ռուսաստանը զինում է և Հայաստանին, և Ադրբեջանին. «Այդ պատճառով էլ Ղարաբաղը տվյալ պահին սպառնալիքի իրական աղբյուր է համարվում: Ժամանակը աշխատում է ընդդեմ բոլորի: Այդ հակամարտության մեջ չկա ոչ հաղթող, ոչ պարտվող»: Ըստ կայքի` Կիրակոսյանն առաջարկել է վերականգնել ոչ պաշտոնական բանակցությունները, «ժողովրդական դիվանագիտությունը» և հայտարարել, որ միայն այդպես կարելի է հասնել ընդհանուր հայտարարի: Ըստ apa.az-ի` ի պատասխան Կիրակոսյանի, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գծով ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասկերովն էլ հայտարարել է, որ «ժողովրդական դիվանագիտությունը» մեկ անգամ արդեն փորձարկվել է: «Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները փոխադարձ այցելություններ են կատարել, երկխոսություն է տեղի ունեցել երկու երկրների խորհրդարանների միջև, սակայն ոչ մի արդյունք այդ ամենը չի տվել: Ես հարցնում եմ ձեզ, պարոն Կիրակոսյան, Ձեզ չի՞ թվում, որ արդյունքը պետք է հիմնվի սկզբունքների տարբերության վրա: Եթե Հայաստանը չի նահանջում իր ոչ կառուցողական դիրքորոշումից, եթե չկան ընդհանուր սկզբունքներ, ի՞նչ «ժողովրդական դիվանագիտության» մասին է խոսքը»: «Կիրակոսյանը Ասկերովին պատասխանել է լռությամբ»,-գրում է apa.az-ը:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ