Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մաքսային բարքեր

Մաքսային բարքեր
17.06.2014 | 13:01

Բելառուսը սահմանել է մեկանգամյա պարտադիր լիցենզավորում մակարոնեղենի, հրուշակեղենի և պանրի ներմուծման համար Մաքսային միությանը չանդամակցող երկրներից: Հետևանքը դարձել է Բելառուս ուկրաինական հրուշակեղենի ներմուծման լրիվ դադարեցումը՝ հաղորդել է «Укркондпром» ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Բալդինյուկը: Բելառուսական շուկա ուկրաինական ապրանքների ներմուծման դադարեցումը պայմանավորված է բելառուսական կողմի պահանջով՝ գինը արտադրողի գնից բարձրացնել 30- 500 տոկոսով, որ բացառում է ապրանքների սպառումը: Ալեքսանդր Բալդինյուկը կարծում է, որ բելառուսական իշխանությունների որոշումը արգելում կամ էականորեն դժվարացնում է ուկրաինական հրուշակեղենի մուտքը բելառուսական շուկա՝ արտադրանքի գնի արհեստական բարձրացումով: «Укркондпром»-ի ղեկավարի կարծիքով՝ որոշումը իրավահավասար պայմաններ չի ստեղծում ուկրաինական արտադրանքի համար: Նա կոչ է արել ՈՒկրաինայի կառավարությանը՝ համարժեք պատասխան քայլեր ձեռնարկել Բելառուսի «դիսկրիմինացիոն և ոչ բարեկամական գործողությունների» դեմ: Հաշվարկվել է, որ մինչև տարեվերջ ՈՒկրաինան 130 միլիոն գրիվնա կկորցնի:

Դիտվել է՝ 5146

Մեկնաբանություններ