Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քեսաբի մասին հակասական տեղեկություններ կան

Քեսաբի մասին հակասական տեղեկություններ կան
17.06.2014 | 13:40

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի մասին հակասական տեղեկություններ են տարածվում: Հստակ է միայն, որ Քեսաբն ազատագրված է: Այսօր ՍԴՀԿ հայաստանյան կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Քեսաբը ծայրահեղ վիճակում է, գրոհայինները քանդել, ավերել են հայկական եկեղեցիները, գերեզմանատները, մինչև հիմա կան տներ, որոնք այրվում են, կիսաայրված վիճակում կան եկեղեցիներ, ավանում չկա հոսանք, ջուր: Նշենք, որ դեռևս երեկ, տեղեկություն էր տարածվել, որ քեսաբահայերը վերադառնում են իրենց տները, այնուհետև մեկ այլ տեղեկությամբ հաղորդվում էր, թե քեսաբահայերը չեն շտապում վերադառնալ, քանի որ ավանը ականապատված է, և ականազերծման աշխատանքներ են ընթանում: Ինչ վերաբերում է ավերածություններին, որոշ տեղեկություններով՝ դրանք քիչ են, հակառակ այն պնդումների, թե Քեսաբում գրոհայինների ասպատակություններից բավականին տուժել են բնակելի տներն ու հանրային սպասարկման կառույցները:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ