Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Սեպտեմբերի 3-ից հետո պետք է շարժվել առաջ»

«Սեպտեմբերի 3-ից հետո պետք է շարժվել առաջ»
17.06.2014 | 21:58

Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրության շնորհանդեսի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը պատասխանեց irates.am-ի հարցին:

Քեթրին Լիչից հետաքրքրվեցինք, թե սպասելի՞ էր իր համար ՀՀ ղեկավարության սեպտեմբերի 3-ի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Հիշեցրինք նաև, որ եվրաինտեգրման ուղին ընտրած տարբեր երկրներ ունեն տարբեր աշխարհաքաղաքական խնդիրներ: Այդ դեպքում ի՞նչ ձևաչափով է պատրաստվում Եվրամիությունը շարունակել իր համագործակցությունը Հայաստանի հետ:
«Մենք մեծ չափով աջակցում ենք Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը` անկախ սեպտեմբերի 3-ի որոշումից: Միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կհայտարարի, որ ինքը Եվրասիական միության անդամ է, կհստակեցվի այն դաշտը, որտեղ պատրաստ ենք համագործակցել և´տնտեսական, և´ մյուս ոլորտներում: Կարևորն այն է, որ պետք է ընդունել, որ սեպտեմբերի 3-ը տեղի է ունեցել, և շարժվել առաջ»,- մեր հարցին ի պատասխան` արձագանքեց դեսպանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ