Եվրասիական միությանը Ադրբեջանի միանալը իրական հեռանկար է, հայտարարել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը Russian Business Gazette պարբերականին տված հարցազրույցում:
«Եվրասիականը ռազմավարական ծրագիր է՝ թե տնտեսական, թե քաղաքական, և Ադրբեջանի համագործակցությունը Եվրասիական միության կամ Մաքսային միության հետ իրական հեռանկար է»,- ասել է նա, հավելելով՝ «Դեպքերի նման զարգացումը ես չէի բացառի»:
Իգոր Սլյունյաևը նշել է, որ երկու երկրների միջև առևտրի կայուն աճը ամուր կապերի ևս մեկ վկայություն է. 2012-ի համեմատությամբ 2013-ին առևտուրը աճել է 4 տոկոսով ու կազմել է 3,5 միլիարդ դոլար: