Ադրբեջանը պահանջում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովից հեռացնել Հայաստանի պատվիրակությանը՝ պաշտոնական այսպիսի առաջարկ է ներկայացրել Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասքերովը Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի ԽՎ-ի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ:
Իր պահանջը հիմնավորելու համար Ասքերովը հայտարարել է. «ՆԱՏՕ-ն դադարեցրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանին զրկել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկության իրավունքից երկու տարով: ՈՒրեմն ինչո՞ւ, չնայած օկուպացիային և տեռորին, Հայաստանը չի հեռացվում այդ կառույցից: Հետևաբար, մենք պահանջում ենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ից հստակություն մտցնել այս հարցում»:
Բաքվում անցկացվող «Ռոուզ Ռոթ» սեմինարին՝ «Հարավային Կովկաս․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները հակադարձել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորների պնդումներին, բանավեճերը, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, այսօր ևս շարունակվում են: