ԱՄՆ-ը և ԵՄ-ն մտադիր են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բանկային, էներգետիկ և պաշտպանության համակարգերի նկատմամբ՝ կապված ՈՒկրաինայի վերջին զարգացումների հետ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Նա Մոսկվային մեղադրել է անջատողականներին «վտանգավոր եղանակներով» օժանդակելու, ՈՒկրաինայի տարածք տանկեր ու հրթիռային համակարգեր ուղարկելու մեջ, ինչը Ռուսաստանը հերքում է։