Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեծ Բրիտանիան կվերաբացի Իրանում իր դեսպանատունը

Մեծ Բրիտանիան կվերաբացի Իրանում իր դեսպանատունը
18.06.2014 | 11:54

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար ՈՒիլյամ Հեյգը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է բարելավել հարաբերություններն Իրանի հետ ու վերաբացել իր դեսպանատունը։ Al Arabiya-ն հաղորդել է, որ շուտով Մեծ Բրիտանիան մայրաքաղաք Թեհրանում կվերաբացի իր ներկայացուցչությունը։
«Կարծում եմ՝ հիմա հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ճիշտ է Թեհրանում վերաբացել մեր դեսպանատունը»,- խորհրդարանում հայտարարել է Հեյգը՝ հավելելով, որ նա այս հարցն արդեն քննարկել է իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։
Մեծ Բրիտանիայի դեսպանատունն Իրանում փակվել է 2011 թ. վերջին, երբ Միացյալ Թագավորության վարած քաղաքականության դեմ բողոքի զանգվածային ցույցեր են եղել։ Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են անցած տարվա նոյեմբերին։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ