Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում
18.06.2014 | 11:55

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կհանդիպեն Փարիզում, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Դեսպանը հանդիպման ժամկետ չի նշել։
«ԱՄՆ-ն կարծում է որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փարիզյան հանդիպման ընթացքում կոնկրետ համաձայնության կգան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է դեսպանը։

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ