ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերագույն ռադա է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է Անդրեյ Դեշիցյայի փոխարեն արտաքին գործերի նախարար նշանակել Պավել Կլիմկինին: Նախօրեին նախարարը հրապարակավ վիրավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պավել Կլիմկինը 1993 թվականից աշխատել է ՈՒկրաինայի արտգործնախարարությունում, 2012-ից Գերմանիայում ՈՒկրաինայի դեսպանն է: