ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրի արևելքում կրակի ժամանակավոր դադարեցման մասին, որի ընթացքում գրոհայինները պետք է վայր դնեն զենքերը և տարածաշրջանում կարգուկանոն հաստատվի։ ՈՒկրաինայի նախագահը խոստացել է պատժամիջոցներ չկիրառել նրանց նկատմամբ, ովքեր վայր կդնեն զենքերը և ծանր հանցագործություններ չեն կատարել:
«Հիմա մենք մանրակրկիտ նախապատրաստվում ենք իմ հայտարարած խաղաղարար նախագծի իրականացմանը: Այդ նախագծի առանցքային տարրը պետական սահմանի փակումն է: Մեծ վտանգ կա, որ կրակի դադարեցման ռեժիմից կօգտվեն հանցագործները»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ ՈՒկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում Արևմուտքից և ԱՄՆ-ից օգնություն էր խնդրել պետական սահմանի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար 10-կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծելու համար: