Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մամեդյարով. «Ֆրանսիայից սպասում ենք ավելի կոնկրետ առաջարկ»

Մամեդյարով. «Ֆրանսիայից սպասում ենք ավելի կոնկրետ առաջարկ»
19.06.2014 | 12:24

«Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման վերաբերյալ առաջարկությամբ: Տվյալ պահին մենք Ֆրանսիայից սպասում ենք ավելի կոնկրետ առաջարկ` կապված այդ հանդիպման կազմակերպման հետ»,-ըստ apa.az-ի հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս նշել է, թե ավելի մանրամասն տեղեկատվության բացակայության պատճառով այդ հարցի հետ կապված լրացուցիչ ոչինչ չի կարող հաղորդել:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ