Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒկրաինան կստորագրի ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը

ՈՒկրաինան կստորագրի ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը
20.06.2014 | 12:37

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է հունիսի 27-ին ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը, որը նախատեսում է երկրի անդամագրում ԵՄ ազատ առևտրի գոտուն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևը և Բրյուսելը հայտարարել էին, թե համաձայնագրի տնտեսական հատվածը կստորագրվի մինչև հունիսի 27-ը: Համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրվել է մարտին: Պորոշենկոն նաև հայտարարել է, որ հունիսի 20-ին պաշտոնապես կներկայացվի ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման ծրագիրը:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ