Թուրքիայի նախկին նախագահ, 96-ամյա Քենան Էվրենը և ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար, 89-ամյա Թաշին Շահինկայան դատապարտվել են ցմահ ազատազրկման 1980-ին զինվորական հեղաշրջում անելու համար:
Deutche Welle-ի փոխանցմամբ, երկուսն էլ մեղադրվում են բանակի ներխուժումը կազմակերպելու, այնուհետև հեղաշրջումն իրականացնելու մեջ:
Տարիքի պատճառով Էվրենը կարող է խուսափել պատիժը բանտում կրելուց: