Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել աջակցել Պորոշենկոյի խաղաղ ծրագրի իրականացմանը

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել աջակցել Պորոշենկոյի խաղաղ ծրագրի իրականացմանը
21.06.2014 | 13:46

ԵՄ-ն ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել ընդունել ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խաղաղ ծրագրի պայմանները և ակտիվորեն նպաստել ծրագրի իրականացմանը: «Մենք ողջունում ենք հրադարարի և առաջարկությունների ծրագիրը ՈՒկրաինայի արևելքում ստեղծված ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Միաժամանակ ԵՄ-ն Ռուսաստանին դիմել է խնդրանքով` «օգտագործել իր ազդեցությունը» խաղաղ ծրագրի իրականացման համար և «հրապարակավ հանդես գալ նրա աջակցության օգտին»:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ