Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ քաղաքացիների նկատմամբ

Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ քաղաքացիների նկատմամբ
22.06.2014 | 12:03

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ և ՈՒկրաինայի 11 քաղաքացիների նկատմամբ` Ղրիմի բռնակցման պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարպերը: Վերջինիս խոսքով` ցուցակի մեջ հայտնված անձինք նպաստել են ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտմանը: Պատժամիջոցներ է սահմանվել նաև մեկ ընկերության նկատմամբ: «Միջազգային հանրությանն անհանգստացնում են Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու անօրինական զավթումը և սադրիչ ռազմական գործողությունները», -հայտարարել է Հարպերը` հավելելով, որ Կանադան լիովին աջակցում է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկած խաղաղ ծրագիրը: Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը դեռևս հրապարակված չէ:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ