Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ
23.06.2014 | 11:44

Հունիսի 22-ին երեկոյան Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ գործադիր կոմիտեի նիստ, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի նկատմամբ` ադրբեջանական տարածքները զինված օկուպացիայի տակ պահելու համար պատժամիջոցներ կիրառելու մասին» բանաձևի նախագիծ, որի հեղինակը ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովն է: Այս մասին հաղորդում է apa.az-ը: Ըստ կայքի` բանաձևի նախագիծը ներառում է «հայկական պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների սահմանման պահանջ` ընդհուպ մինչև ադրբեջանական տարածքների օկուպացիայի դադարեցում»: Սուլեյմանովն իր նախագծով նաև պահանջում է «հայկական պատվիրակությանը զրկել քվեարկելու իրավունքից և հեռացնել կառույցի կառավարման մարմիններից»: Apa.az-ի հաղորդմամբ` ընթացակարգի համաձայն` ԵԽԽՎ գործադիր կոմիտեն որոշում է ընդունել բանաձևի նախագիծը ուղարկել ԵԽԽՎ բյուրո` հերթական փուլում քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու համար: Բանաձևի նախագծի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի ԵԽԽՎ բյուրոյի հունիսի 27-ի նիստում:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ