Սուննի զինյալները, ահաբեկչական «Ալ-Քաիդա»-ից սկիզբ առած «Իրաքի ու Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորման գլխավորությամբ, երկու ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներ են գրավել Իրաքի արևմուտքում և վերահսկողություն են սահմանել Սիրիայի հետ սահմանային անցակետերից մեկի նկատմամբ:
Նախօրեին շիա հոգևորական Մուքթադա Աս Սադրի կողմնակիցները բազմահազարանոց երթ են անցկացրել Բաղդադում` պատրաստակամություն հայտնելով իսլամիստների հետագա առաջխաղացման դեպքում պաշտպանել մայրաքաղաքը: