Իրաքում տիրող իրավիճակի՝ իսլամիստների նոր առաջխաղացման պատճառով Իրանն ուժեղացնում է ցամաքային տարածքների վերահսկումը՝ պարեկային ծառայության և սահմանային զորքերի ավելացման միջոցով: Իրանի ներքին գործերի փոխնախարար Ալի Աբդոլլահին ասել է, որ քայլերը ձեռնարկվում են, որովհետև հարևան երկրներից կա ահաբեկչական հարձակման վտանգ: Իրանական կողմը նպատակ ունի ավելի խիստ պայքարել թմրանյութերի և զենքի մաքսանենգության դեմ: Իրանը մոտ 5 հազար կմ ցամաքային սահման ունի, և իրանցի նախարարի խոսքով՝ իշխանությունները համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացրել՝ այդ թվում անվտանգության էլեկտրոնային միջոցների համար: