Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Քերին Կահիրեում մնաց մի քանի ժամ

Քերին Կահիրեում մնաց մի քանի ժամ
23.06.2014 | 12:11

Եգիպտոսում անցումային շրջանը ճգնաժամային պահ է ապրում՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կահիրեում: Նա Եգիպտոս է ժամանել կարճատև այցով, որը տևել է ընդամենը մի քանի ժամ: Սա Քերիի առաջին այցն է նոր նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի պաշտոնն ստանձնելուց ի վեր:
«ԱՄՆ-ը չափազանց հետաքրքրված է նոր կառավարության հետ սերտ համագործակցությամբ ու փոխգործակցությամբ, որ անցումն ավելի ճկուն ու հնարավորինս արագ լինի»,- նշել է նա:
Իր նոր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանը, որը մինչ նշանակումը եղել է դեսպան Վաշինգտոնում, Քերին ուշադրություն է հրավիրել այն «հսկայական դժվարությունների վրա», որոնց բախվել է Կահիրեն դեմոկրատիային անցնելիս:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ