Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրով. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխօգնության վրա»

Լավրով. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխօգնության վրա»
23.06.2014 | 14:22

Ֆրանսիայի առաջարկությունը` Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, շատ հստակ էր: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Երևանում կայացած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նալբանդյանը նկատել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանը դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած առաջարկության վերաբերյալ` կապված հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, թե Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային և ռազմավարական դաշնակցի հարաբերություններ են, որոնք հիմված են «բարեկամության և փոխօգնության» վրա: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը Լավրովն ասել է, թե Ռուսաստանը շահագրգիռ է հակամարտության խաղաղ կագավորմամբ և կաջակցի ցանկացած քայլի, որը հակամարտությունը կմոտեցնի խաղաղ կարգավորման գործընթացին: Նա նաև ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ