Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ահազանգ Օմբուդսմենի 116 թեժ գծին. մայրը դաժանաբար ծեծում է երեխաներին

Ահազանգ Օմբուդսմենի 116 թեժ գծին. մայրը դաժանաբար ծեծում է երեխաներին
23.06.2014 | 15:12

Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին:

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խոր սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին:
Նկատի ունենալով, որ երեխաների հայրը մահացել է՝ տատիկը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում: Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը: Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում:

Երեխաների մոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որն այժմ ընթացքի մեջ է:

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ