Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանը ռուս փորձագետների հետ կքննարկի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Վրաստանը ռուս փորձագետների հետ կքննարկի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
24.06.2014 | 12:31

Ռուսաստանի և Վրաստանի փորձագետների խորհրդատվությունը` կապված Թբիլիսիի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրման հետ, տեղի կունենա դրա ստորագրումից հետո: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Վերջինս նշել է, թե հուլիսի առաջին կեսին Պրահայում տեղի կունենա հերթական հանդիպումը ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, իսկ դրանից մի քանի օր առաջ դարձյալ Պրահայում տեղի կունենա խորհրդատվություն երկու երկրների առևտրային և տնտեսական հարցերով փորձագետների միջև:
«Նրանք կվերլուծեն այն աշխատանքը, որն արվել է վերջին կես տարում Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելուց հետո, ինչպես նաև կքննարկվեն հետագա հեռանկարները: Հաշվի առնելով այն, որ փորձագիտական հանդիպումը տեղի կունենա Վրաստանի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, կքննարկվի և այդ թեման»,- ասել է Աբաշիձեն:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ