Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ

ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ
24.06.2014 | 13:40

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը բարձրաձայնում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտի մասին: «Եթե Հայաստանը հաջող միանա մեր ձևաչափին, ստորագրի համաձայնագիրը և վավերացվի, փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ»,- Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո հայտարարել է Շուվալովը: Նա մանրամասնել է, որ դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամությունից ի վեր, Հայաստանը պարտավորվել է կիրառել և կիրառում է ցածր մաքսատուրքեր: «Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը Հայաստանն իր վրա վերցրել է ԱՀԿ-ի շրջանակներում: Քանզի Հայաստանի առևտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ», - ասել է Շուվալովը՝ հավելելով, որ մինչև շաբաթվա վերջ պետք է լուծվեն Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության բոլոր խնդիրները և միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է նախապատրաստվի մինչև հուլիսի 1-ը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ