Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռումինիայի Սենատը նախագահի հրաժարականն է պահանջում

Ռումինիայի Սենատը նախագահի հրաժարականն է պահանջում
24.06.2014 | 13:43

Ռումինիայի Սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերինչանուն առաջարկել է նախագահ Տրայան Բեսեսկուին` կես տարվա ընթացքում հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից մինչ լիազորությունների ժամկետի լրանալը՝ կապված դրամաշորթության սկանդալի հետ, որում ներգրավված է նախագահի եղբայրը:
«Ռումինիայի Սենատը խնդրում է երկրի նախագահին` պաշտոնական հրաժարական ներկայացնել»: Խոսքը «վիթխարի սկանդալի մասին է, որը հարցականի տակ է դնում ազգային արդարադատության համակարգը, որը բերում է միջազգային հետևանքների»: Բեսեսկուին ձերբակալել են քրեական հեղինակություն Սանդու Անգելային բանտից ազատելու նպատակով դատավորներին և դատախազներին կաշառելու մեղադրանքով: Ազգային հակակոռուպցիոն վարչության տվյալներով՝ նրա ձերբակալության մասին որոշումը կայացվել է վկաների ցուցմունքների և տեսաձայնագրությունների հիման վրա:
Նախագահը մերժել է հրաժարականի առաջարկը: Նա հայտարարել է, որ երբեք եղբոր հետ չի քննարկել Անգելայի հետ կապված գործի մանրամասները: Միաժամանակ դատապարտել է եղբորը հանցավոր աշխարհի հետ կապի համար՝ նշելով, որ մտադիր չէ լինելու նրա փաստաբանը:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ