Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Ալ-Ջազիրա»-ի երեք լրագրող Եգիպտոսում ազատազրկման են դատապարտվել

«Ալ-Ջազիրա»-ի երեք լրագրող Եգիպտոսում ազատազրկման են դատապարտվել
24.06.2014 | 15:14

Նորությունների խեղաթյուրման և երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության հետ համագործակցության մեղադրանքով Եգիպտոսում 7-ական տարվա ազատազրկման են դատապարտվել «Ալ- Ջազիրա» հեռուստաընկերության երեք լրագրող:

Քաթարում տեղակայված «Ալ- Ջազիրա»-ի ղեկավարությունը դատապարտել է հեռուստաընկերության լրագրողների ազատազրկումը:
Լրագրողներից մեկը ավստրալացի է: Ավստրալիայի արտգործնախարարը խիստ մտահոգություն է հայտնել իր երկրի քաղաքացու բանտարկության փաստի առիթով:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել ազատ արձակել լրագրողներին:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ