Ռուսական զորքերի` ՈՒկրաինայի տարածք ներխուժման հարցը քննարկվել է ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստից հետո` գրեթե առաջին իսկ օրվանից: Քննարկումների արդյունքում ՌԴ առաջնորդը դիմել է Դաշնության խորհրդին՝ ՈՒկրաինայի տարածքում Զինուժի կիրառման մասին որոշումը չեղարկելու առաջարկով:
«Երեքշաբթի՝ մինչ պաշտոնական այցով Վիեննա մեկնելը, Պուտինը Դաշնության խորհրդին՝ Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով նամակ է ուղարկել, որում ներկայացրել է Դաշնության խորհրդի՝ 2014-ի մարտի 1-ի №48-ФЗ որոշումը չեղարկելու առաջարկը՝ ՈՒկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով», - հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կոչ ենք անում սպառիչ միջոցառումներ ձեռնարկել ՈՒկրաինայում բնակվող ՌԴ քաղաքացիների, մեր հայրենակիցների և ՌԴ զինուժի ռազմական կոնտինգենտի անձնակազմի անվտանգության և կյանքի պաշտպանության համար»,- ասվում է նամակում: